Ուկրաինան «պատերազմ է սկսել» նաև «Մաշան և արջը» մուլտֆիլմի դեմ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի կողմից ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալի ստեղծողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն՝ հայտարարելով, որ դա, իր գնահատմամբ…

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի կողմից ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալի ստեղծողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն՝ հայտարարելով, որ դա, իր գնահատմամբ, ցույց է տալիս «Կիևի ռեժիմի այլանդակությունը»։ 

««Մաշան և արջը» նվաճել է ամբողջ աշխարհը՝ իր բարությամբ, մարդկայնությամբ և, բառի լավ իմաստով, մարդկային լավագույն հատկանիշների քարոզչությամբ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Ուկրաինան «պատերազմ է սկսել նաև մուլտֆիլմերի դեմ», ևս մեկ անգամ ցույց է տալիս Կիևի իշխանությունների քաղաքականությունը։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 20-ին պատժամիջոցներ է սահմանել «Մաշան և արջը» մուլտսերիալի ստեղծման և տարածման հետ առնչվող անձանց ու ընկերությունների նկատմամբ։

 Սահմանափակումները ներառում են նաև մուլտսերիալի տարածման արգելք Ուկրաինայում և դրա հետ կապված մի շարք առցանց ռեսուրսների հասանելիության սահմանափակում։ 

Leave a Comment