Վիճաբանություն և կրակոց Մասիսի գազալցակայանում․ երեք անձ ձերբակալվել է

Այսօր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի…

 Այսօր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։ 

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։  

ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։

 Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ 

Leave a Comment