Ո՞ւր է Նիկոլի սոցիալական պատասխանատվությունը, ո՞ւր մնացին 3մլն «վարչապետները»



Վարդաշենում հանրային գերակա շահ ճանաչված տների բնակիչների (180 ընտանիք մնալու է անտուն) խնդրին անդրադառնալով, որոնց ընդամենը տրվելու է 7մլն դրամի փոխհատուցում՝ Նիկոլը հայտարարել է, թե պետությունը որևիցե պարտավորություն չունի հանրակացարանի բնակիչների նկատմամբ: «Էդ գույքի շուկայական արժեքը զրո է: Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7մլն դրամ»,-մասնավորապես՝ հայտարաել է Նիկոլն ու պնդել՝ երկրում կան վայրեր, որտեղ կարելի է այդ գումարով տուն ձեռք բերել:
 
Ինչո՞ւ մարդիկ գնացին Նիկոլի հետևից 2018-ին: Մի պատճառով. խոստանում էր կառուցել պետություն, որը կլիներ քաղաքացու համար, այլ ոչ թե հակառակը:
 
Նայելով վարդաշենցիների վիճակին ու Նիկոլի անտարբերությանը՝ պետք է ֆիքսել, որ ներկայիս Հայաստանը մի կիսապետական կազմավորում է, որի կառավարությունը խորապես թքած ունի, թե քաղաքացիների հետ ինչ կարող է պատահել: Նիկոլին չի հետաքրքրում, որ վաղը հարյուրավոր մարդին մնալու են փողոցում, մի «գառաժ» էլ չեն կարողանալու գնել, որ գոնե քնելու տեղ ունենան: Կամ ինչպիսի՞ հանրային շահի մասին կարող է խոսք լինել, երբ հանրության նեչկայացուցիչները դառնալու են անտուն: Ո՞ւր է Նիկոլի սոցիալական պատասխանատվությունը, ո՞ւր մնացին 3մլն վարչապետները կամ ո՞ւր են հեղափոխական իդեալները:
 
Բայց զարմանալ չարժե. եթե հազարավոր ջահելների տարավ մարտադաշտ ու գիտակցաբար զոհեց, իսկ հետո հայտարարեց, որ այդպես է վարվել, որխեսզի ռուսական «թոկը կտրի», մի քանի հարյուր հոգու ճակատագրի մասի՞ն է  անհանգստանալու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment