
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկում է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական առաջին նիստը, որտեղ կքննվի նրա խափանման միջոցի հարցը:
«ՀայաՔվեի» անդամները դատարանի բակում են:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին խուզարկություն էր կատարվել Ավետիք Չալաբյանի տանը, որից հետո նա ձերբակալվել էր, այնուհետև դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել էր 2 ամիս ժամկետով։ Ըստ ՔԿ-ի՝ նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ։