Դատարանը մերժել է Բագրատ սրբազանի տնային կալանքի դեմ դատախազի բողոքը – armeniatoday.am

Վճռաբեկ դատարանը մերժել է Բագրատ սրբազանի տնային կալանքի դեմ դատախազի բողոքը, հայտնել է փքաստաբան տաթևիկ Սողոյանը։ Սրբազանի և գործով փաստբանների ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում

Հունիսի 4-ին դատարանը Գալստանյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով, ինչից հետո դատախազությունը հայտարարել էր, որ կբողոքարկի որոշումը։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդը՝ Գալստանյանը, ձերբակալվել էր 2025-ի հունիսի 25-ին՝ շարժման անդամների տներում իրականացված խուզարկություններից հետո։ Քննության վարկածով՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները 2024-ի նոյեմբերից ծրագրել էին փոքր խմբերի ներգրավմամբ երկրում քաոս ստեղծել, կաթվածահար անել պետական համակարգը և ուժային գործողությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Որպես հիմնավորում՝ ՔԿ-ն հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ։

Գալստանյանին և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում և քրեական հետապնդումը քաղաքական են համարում։

Leave a Comment