«Ավելորդ է խոսել բարեկրթությունից, երբ հոգևորականին համեմատում են Բեն Լադենի հետ»․ Բագրատ Սրբազան

Ասուլիսի ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Ազգային ժողովում ընդդիմության գործունեությանը՝ նշելով, որ պետք է աջակցել և քաջալերել ընդդիմադիրներին։ «Քաջալերում եմ ընդդիմությանը՝ բարեկրթության հետ…

Ասուլիսի ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Ազգային ժողովում ընդդիմության գործունեությանը՝ նշելով, որ պետք է աջակցել և քաջալերել ընդդիմադիրներին։

«Քաջալերում եմ ընդդիմությանը՝ բարեկրթության հետ կապված։ Ստախոսության մասին քիչ խոսեն, գործեն այնպես, ինչպես պատկերացնում են՝ գործելն ինչպես է լինում»,- ասել է Սրբազանը։

Նա քննադատել է նաև իշխանական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները՝ դրանք որակելով «սուտ» և «կեղծ»։

«Ավելորդ է խոսել բարեկրթության, բարոյագիտականի մասին, երբ տեսնում ենք, թե ինչպես խորհրդարանի ամբիոնից ինչ-որ մի երևույթ կարող է որևէ հոգևորականի համեմատել Բեն Լադենի հետ»,- նշել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ԱԺ ընդդիմությանը պետք է աջակցել։

Leave a Comment