ԱՄՆ-ն տարեկան 1000 հրթիռ կարձակի տիեզերք

Թրամփը հուշագիր է ստորագրել տարեկան տիեզերական արձակումների քանակը մինչև 2030 թվականը հասցնելով հազարի։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։ Այժմ ԱՄՆ-ն տարեկան իրականացնում է շուրջ 200…

Թրամփը հուշագիր է ստորագրել տարեկան տիեզերական արձակումների քանակը մինչև 2030 թվականը հասցնելով հազարի։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։ Այժմ ԱՄՆ-ն տարեկան իրականացնում է շուրջ 200 տիեզերական արձակում։

ԱՄՆ նախագահը նաև հանձնարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանին «ուսումնասիրել Մարսի մակերևույթին վայրէջք կատարելու համար ռոբոտների կոմերցիոն օգտագործման», «Մարսի մակերևույթ մարդկանց ուղարկելու և նրանց Երկիր վերադարձնելու» հնարավորությունները, աջակցել դեպի Լուսին և արբանյակից կոմերցիոն փոխադրումների զարգացմանը։

Բացի այդ, Թրամփը հանձնարարել է ամերիկյան պետական կառույցներին «խթանել մասնավոր հատվածի գործընկերների հետ տիեզերական փոխադրումների ենթակառուցվածքի համատեղ զարգացումը, արագացնել համապատասխան թույլտվությունների տրամադրման ընթացակարգը»։

Leave a Comment