Այդ գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Պերմի նավթավերամշակման գործարանին և Վոլգոգրադի մարզի Մարինովկա ռազմական օդանավակայանին: Հաստատվել է ռուսական Սու-34 ինքնաթիռի խոցումը:
Այս մասին գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ հարվածները հասել են Պերմի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է սահմանից ավելի քան 1600 կմ հեռավորության վրա։
Երկրորդ թիրախը Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող Մարինովկա ռազմական օդանավակայանն էր։