
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1lurer.am— ին հայտնել է ՔԿ-ն։
«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)»,- հայտնել են ՔԿ-ից:
Ճամբարակ տանող ճանապարհին «ԳԱԶ-53»-ը վրաերթի էր ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել էր: