Այսօրվանից՝ օգոստոսի 21-ից, ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որով 2026 թվականի համար նախատեսված է լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլի ներմուծում մաքսատուրքի արտոնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ…
Այսօրվանից՝ օգոստոսի 21-ից, ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որով 2026 թվականի համար նախատեսված է լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլի ներմուծում մաքսատուրքի արտոնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Լրացուցիչ քվոտայից 4500 էլեկտրամոբիլը նախատեսված է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար։
Մնացած 500 միավորը նախատեսված է անմիջապես ավտոարտադրողի հետ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող ներմուծողների համար։