Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Բրիտանիայում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ընտանիքի երեք անդամներ մահացել են՝ փորձելով փրկել ծովում ձկնորսական ցանցի մեջ խճճված կրտսեր դստերը։ Այս մասին հայտնում է Past.am-ը հղում անելով՝ Daily Star-ին

Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Սասեքսի Շորհեմ-բայ-Սի քաղաքում։ Ընտանիքի չորս անդամները ծով էին մտել լողալու, երբ երեխաներից մեկը խճճվել է ձկնորսական ցանցի մեջ։

Ականատեսների փոխանցմամբ՝ աղջկան տեսնելով՝ ընտանիքի մյուս անդամները շտապել են նրան օգնության հասնել։ Արդյունքում հայրը, մայրը և ընտանիքի դեռահաս դուստրը մահացել են։ Կրտսեր աղջկան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության մի քանի անձնակազմեր, երկու բժշկական ուղղաթիռ և հարևան քաղաքներից ժամանած փրկարարական խմբեր։

Նշվում է, որ ընտանիքը մի քանի շաբաթ շարունակ ճամբար էր դրել նավահանգստի մոտ։ Տեղացի ձկնորսներից մեկի խոսքով՝ դեպքի օրը ծովում բավական ուժեղ ալիքներ էին, հարավ-արևմտյան քամի էր, իսկ ժամը 15։00-ի սահմաններում մակընթացությունը բարձր էր։

Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է ընտանիքի անդամներից մեկը հայտնվել դժվարության մեջ, իսկ մյուսները փորձել են նրան փրկել։

Տեղի բնակիչների ասոցիացիայի ներկայացուցիչը նշել է, որ տվյալ լողափը սովորաբար համարվում է անվտանգ և ամռան ամիսներին բավական մարդաշատ է լինում։

Ոստիկանությունն ու փրկարարական ծառայությունները շարունակում են պարզել ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment