«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկման ժամանակ հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է եկել որպես…
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկման ժամանակ հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է եկել որպես ընդդիմություն և չի պատրաստվում կրել ՔՊ իշխանության վարած քաղաքականության պատասխանատվությունը։
««Ուժեղ Հայաստանը» խորհրդարան է եկել որպես ընդդիմություն, որևէ կերպ, որևէ չափով, որևէ դեպքում ՔՊ-ական իշխանության քաղաքականության պատասխանատվությունը չի կրելու, չի կրում և չի պատրաստվում որևէ դեպքում կրել»,- ասել է Ղահրամանյանը։
Նա ընդգծել է, որ ՔՊ իշխանության լեգիտիմության վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել։
«Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ և մեր օրակարգը շարունակում է մնալ անփոփոխ։ Մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է»,- հայտարարել է Ղահրամանյանը։
Իր հերթին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանը նշել է, որ հանձնաժողովը խորհրդարանի առանցքային հանձնաժողովներից է, և բազմաթիվ ժողովրդավարական երկրներում նման հանձնաժողովների ղեկավարումը վերապահվում է ընդդիմությանը՝ խորհրդարանական արդյունավետ և թափանցիկ վերահսկողություն ապահովելու համար։