ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հեռանում է Մերձավոր Արևելքից, իսկ անձնակազմի նավաստիներն ու ծովային հետևակայինները իննամսյա ծառայությունից հետո վերադառնում են տուն, գրել է СBS-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։
ԱՄՆ պաշտոնյան ԶԼՄ-ին տեղեկացրել է, որ դրան փոխարինելու է ժամանել «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը։
2024 թվականի նոյեմբերի 21-ին Սան Դիեգոյից դուրս եկած նավի շուրջ 5000 հոգանոց անձնակազմի առաքելությունը երկարաձգվել էր փետրվարին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Ավիակիրը ծառայել է որպես ավիահարվածների մեկնարկային կետ, գրել է լրատվամիջոցը։
Ըստ լրատվամիջոցի՝ ծառայողների հարազատներն ահազանգել են նավի վրա հոգեկան առողջության վատթարացման, սանիտարական պայմանների և սննդի պակասի մասին, ինչն անհանգստություն է առաջացրել Կոնգրեսում։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ադմիրալ Բրեդ Քուփերը, այցելելով ավիակիր, նշել է, որ ծովային տեղակայումն առանձնահատուկ բարդ է, և բոլորն արձագանքում են սթրեսին տարբեր կերպ։ ԱՄՆ ռազմածովային ուժերից (ՌԾՈւ) հայտնել են, որ ինքնասպանության փորձերի աճ չի արձանագրվել, սակայն հետաքննում է օգոստոսի 3-ին նավաստիներից մեկի ծովն ընկնելու դեպքը։
Նավի վերադարձը Սան Դիեգո տևելու է շուրջ երեք շաբաթ։
