
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով ստիպված կլինի կամ հրաժարվել Ուկրաինային տրամադրվող օգնությունից, կամ խնդրել Քոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում, ասել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ջոն Միրշայմերը՝ հավելելով, որ այդ մասին շուտով որոշում կլինի, փոխանցում է РИА Новости-ն։ Միրշայմերը կարծում է, որ Եվրոպան անկարող է լիովին փոխարինել ԱՄՆ-ին որպես Ուկրաինայի ռազմական և ֆինանսական հովանավոր։ «Եվրոպացիները պարզապես չունեն այն զենքը, որը կարող էին տրամադրել Ուկրաինային։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և նույնիսկ Գերմանիայի տնտեսությունները լուրջ խնդիրներ ունեն: Եթե եվրոպացիները կարողանան փոխարինել ԱՄՆ-ին, իմ կարծիքով, դա երկար չի տևի»,- հավելել է պրոֆեսորը։