Ճապոնիայում նավաշինարանում բռնկված հրդեհի հետևանքով մարդ է զոհվել

Ճապոնիայի Շիզուոկա պրեֆեկտուրայի նավաշինարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 9-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը։

Հրդեհը բռնկվել է կառուցվող նավի վրա։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, իսկ ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։

Տուժածները հոսպիտալացվել են՝ ածխածնի մոնօքսիդով թունավորման նշաններով։

Leave a Comment