Նյու Յորքի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկը հորդառատ անձրևի հետևանքով ջրով է լցվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ջրի հոսքերը լցվում Մանհեթենի կենտրոնում գտնվող Փեն Սթեյշն կայարանի հարթակ։ Pix11-ի տվյալներով՝ Նյու Յորքի մետրոյի մի քանի գծերում եղանակային վատ պայմանների պատճառով գնացքները երթևեկում են մեծ ուշացումներով, իսկ Բրուքլինի մայրուղիներից մեկում երթևեկությունը դադարեցվել է։
Օդերևութաբանները Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում եղանակային վատ պայմանների հետևանքով ջրհեղեղների վտանգ են կանխատեսում։ Նշվում է, որ վատ ջրահեռացման համակարգ ունեցող շրջաններում դա կարող է կաթվածահար անել տրանսպորտային երթևեկությունը։