NYT․ ԱՄՆ-ում մահացել է Քիսինջերի այրին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի այրին՝ Նենսի Քիսինջերը, մահացել է 92 տարեկանում։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։

Նենսի Քիսինջերը մահացել է օգոստոսի 20-ին՝ Կոնեկտիկուտ նահանգում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը չի նշվում։

Հենրի Քիսինջերը մահացել էր 2023 թվականին՝ 100 տարեկան հասակում։ Նա և Նենսի Քիսինջերը ամուսնացած են եղել գրեթե 50 տարի։ Նրանք ամուսնացել էին 1974 թվականի մարտին՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում։

The New York Times-ը նշում է, որ Նենսի Քիսինջերը հաճախ էր ուղեկցում ամուսնուն աշխատանքային այցերի ժամանակ, այդ թվում՝ ԽՍՀՄ կատարած ուղևորությունների ընթացքում։

Leave a Comment