Օգոստոսի 21-ի գիշերը Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է մոտ 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա խոսքով՝ ԱԹՍ-ները…
Օգոստոսի 21-ի գիշերը Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է մոտ 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ները խոցվել են Միլլերովոյի, Չերտկովոյի, Շոլոխովոյի և Կաշարի շրջաններում։
Նախնական տվյալներով՝ տուժածների կամ գետնի վրա ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տվյալները ճշտվում են։
Միաժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ առավոտյան ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 7 անօդաչու են ոչնչացրել։ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։