Ինդոնեզիայում 100 մտրակի հարվածի են դատապարտել արտամուսնական կապերի համար

Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքում 11 տղամարդու եւ մեկ կնոջ դատապարտել են 100-ական մտրակի հարվածի՝ «արտամուսնական հարաբերությունների» համար։

Բանդա Աչեհը Աչեհ նահանգի մայրաքաղաքն է, որտեղ գործում է իսլամական քրեական օրենսգիրքը։ Այդ պատճառով սա Ինդոնեզիայում միակ տարածքն է, որն իրավունք ունի քրեական իրավունքում կիրառել շարիաթի նորմերը։

Օրենքն արգելու է նաեւ չամուսնացած տղամարդկանց ու կանանց համատեղ ժամանակ անցկացնելը, մոլախաղերն ու ալկոհոլի օգտագործումը։

Leave a Comment