Ինչո՞ւ Սիմեոնեն չի պաշտպանել Ալվարեսին սեփական երկրպագուներից

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայի առաջին տուրում «Մալագայի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո անդրադարձել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հասցեին երկրպագուների հնչեցրած վիրավորական վանկարկումներին:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կարձագանքի տրիբունաներից հնչող վիրավորական արտահայտություններին՝ ուղղված Ալվարեսին, արգենտինացի մասնագետը տվել է դիվանագիտական կարճ պատասխան.

«Ես շատ հարգալից եմ վերաբերվում մեր երկրպագուներին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:

Ավելի վաղ մադրիդյան ակումբը հայտնել էր, որ աշխարհի առաջնությունից հետո Ալվարեսը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը անհատական ծրագրով:

Հատկանշական է, որ հունիսի կեսերին արգենտինացին հայտարարել էր «Ատլետիկոյից» հեռանալու իր ցանկության մասին: Ըստ շրջանառվող լուրերի՝ կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է 130 միլիոն եվրո առաջարկել Արգենտինայի հավաքականի աստղային ֆուտբոլիստի դիմաց:

Leave a Comment