Շոգ և առանց տեղումների․ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա

Օգոստոսի 21-ին Երևանում սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +33-ից +35 աստիճան, երեկոյան՝ +26-ից +28, իսկ գիշերը՝ +18-ից +20 աստիճան։ Առանց տեղումների…

Օգոստոսի 21-ին Երևանում սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +33-ից +35 աստիճան, երեկոյան՝ +26-ից +28, իսկ գիշերը՝ +18-ից +20 աստիճան։

Առանց տեղումների եղանակը կպահպանվի նաև հանրապետության ողջ տարածքում։ Օգոստոսի 21-24-ը տեղումներ չեն կանխատեսվում։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Միաժամանակ Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Leave a Comment