Աշտարակի խճուղում այրվել է անվադողերի վուլկանացման կետ․ ՆԳՆ – armeniatoday.am

Աշտարակի խճուղում այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 19։19-ին, նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Գերատեսչությունից հավելել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 20։44-ին։

Leave a Comment