Պաբլո Գարսիան՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Պաբլո Գարսիան՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել «Նոա» ՖԱ-ի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ։ 3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր
Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։ 

Ուշագրավ է նաև Պաբլո Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment