Երևանում ավազակության մեղադրանքով հետախուզվող 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 20-ին Երևանի քրեական ոստիկանները Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են 43-ամյա տղամարդու։ Նա Քրեական ոստիկանության Արարատի…

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 20-ին Երևանի քրեական ոստիկանները Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են 43-ամյա տղամարդու։

Նա Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված ավազակության մեղադրանքով։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։

Leave a Comment