Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ Նա Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ․ խափանման միջոցը՝ կալանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: