«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը թվային մարքեթինգի մասնագետ Վարսինե Հովհաննիսյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք, թե ավտոմատացումն ինչպես է փոխել թվային մարքեթինգը, ինչն է առաջնային SMM ռազմավարություն մշակելու համար և որոնք են այն մեխանիկական աշխատանքները, որոնք ըստ մասնագետի պետք է ավտոմատացվեն։
Վարսինե Հովհաննիսյանը ցույց տվեց, թե ինչպես կարող ենք սոցցանցերում ավտոմատացման շնորհիվ միացնել թիրախավորված գովազդ՝ առանց մասնագետի միջամտության։