Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է հակազդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «ապակայունացնող…
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է հակազդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «ապակայունացնող գործողություններին» ու «օկուպացիոն քաղաքականությանը» տարածաշրջանում։
Ըստ նրա՝ Գազայում, Սիրիայում և Լիբանանում Իսրայելի ձեռնարկած քայլերը, ինչպես նաև վերաբնակիչների բռնությունները էլ ավելի են խորացնում Իսրայելի միջազգային մեկուսացումը։
Դուրանը շեշտել է, որ Թուրքիան հարատևորեն աջակցություն է ցուցաբերելու, մասնավորապես, Սիրիային և խաղաղության կողմնակից մյուս պետություններին, ինչպես նաև ջանքեր է գործադրելու երկու պետության լուծման իրագործման ուղղությամբ։