Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի հակազդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «ապակայունացնող գործողություններին» և տարածաշրջանում նրա «օկուպացիոն քաղաքականությանը»։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները Գազայում, Սիրիայում և Լիբանանում, ինչպես նաև վերաբնակիչների բռնությունները խորացնում են Իսրայելի միջազգային մեկուսացումը։
Դուրանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել, մասնավորապես, Սիրիային և խաղաղության կողմ հանդես եկող այլ երկրներին, ինչպես նաև աշխատել երկու պետության լուծման իրականացման ուղղությամբ։
