Եղվարդում անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել. առգրավվել է մեծաքանակ զենք-զինամթերք

Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ Եղվարդ քաղաքում գործող կազմակերպություններից մեկն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է հրաձգության պարապմունքներ՝ այցելուներին տրամադրելով ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Իրավապահների հայտնած տվյալներով՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը տևական ժամանակ կազմակերպել է Եղվարդի 51-ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների համատեղ խուզարկությամբ, կազմակերպության տարածքում հայտնաբերվել է զենք-զինամթերք՝ ինքնաձիգներ և որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2,210 փամփուշտ, հակահետևակային ականներ և մարտական գլխիկներով ականանետեր։

Ոստիկանությունը հայտնում է, որ 51-ամյա տղամարդը և ևս մեկ անձ ձերբակալվել են։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment