Առաջին ռակետը անակնկալ պարտություն է կրել

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան անսպասելի պարտություն է կրել Ցինցինատի քաղաքում ընթացող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակչում: Բելառուս թենիսիստուհին 6:7, 4:6 հաշվով զիջել է աշխարհի 35-րդ ռակետ, չեխ Սառա Բեյլեկին:

Նշենք, որ Արինա Սաբալենկան ռեկորդ էր սահմանել Ցինցինատի մրցաշարի ընթացքում: Նա գործող թենիսիստուհիներից միակն է, որը 45-րդ անգամ դուրս էր եկել WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Leave a Comment