Կառավարությունը 630 հազար դոլար կուղղի միջազգային դատական գործերին – armeniatoday.am

Հայաստանի կառավարությունը 231,25 մլն դրամ՝ շուրջ 630 հազար դոլար կուղղի միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում երկրի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։ Որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ի նիստում։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։

Միջոցները կհատկացվեն վարչապետի աշխատակազմին՝ 2026 թվականի պետական բյուջեի ծախսերի վերաբաշխման հաշվին։

Ֆինանսավորումը կվերաուղղվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերի համար նախատեսված միջոցներից։ Գումարը կօգտագործվի փաստաբանական և իրավաբանական ծառայությունների վճարման, ինչպես նաև միջազգային դատարանների ու այլ ատյանների որոշումների կատարումն ապահովելու համար։

2025 թվականի օգոստոսին կառավարությունը ՀԷՑ-ի պետականացման գործով Ստոկհոլմի արբիտրաժում Հայաստանի շահերը ներկայացնելու համար ավելի քան 3 մլն դոլարի պայմանագիր էր նախատեսել ամերիկյան «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ։ Այդ որոշմանը նախորդել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի պահանջը՝ ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։

Նույն տարվա նոյեմբերին կառավարությունը ևս ավելի քան 1,1 մլն դոլար էր հատկացրել միջազգային դատարաններում և արբիտրաժներում Հայաստանի շահերի պաշտպանության համար։

Leave a Comment