Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը, ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության, տեղեկություններ է ստացել, որ մի խումբ անձինք տելեգրամյան ալիքներով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։
Ըստ իրավապահների հայտնած տվյալների՝ ճպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ խմբի անդամներից մեկը։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ տելեգրամյան ալիքի տերերից մեկի տանը հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։
Փոխկապակցված անձանց բնակարաններից առգրավվել են մեթամֆետամին, կանեփի բույսեր, 8,188,000 ՀՀ դրամ և 4,500 ԱՄՆ դոլար։
Ոստիկանությունը հայտնում է, որ հետագա գործողությունների արդյունքում ձերբակալվել է ևս 7 անձ։ Նախաքննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter