
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետ տեղեկացավ, որ խմբակցության առաջադրած 3 հանձանաժողովների նախագահների թեկնածուները չեն ընտրվել ՔՊ-ի կողմից։ «Բոլոր 3-ին էլ չե՞ն ընտրել, տեսա՞ք ինչ եղավ, ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, թե նոր թեկնածուներ առաջադրելով հույս ունե՞ք, որ կընտրեն, ընդդիմադիր առաջնորդը պատասխանեց․ «ՔՊ-ից ո՞վ ա գլուխ հանում, մենք մեր գործը անում ենք, իրենք կընտրեն, չեն ընտրի՝ ի՞նչ կապ ունի»։