Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում. ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ջրահեղձ եղած տղամարդը, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացու:

Leave a Comment