Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Այս օրերին 26 բռնցքամարտիկներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Եվրոպայի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 15-27-ը Սոֆիայում։ Մասնակցելու են շուրջ 600 բռնցքամարտիկներ 52 երկրից: