
«Արարատ-Արմենիան» այսօր՝ օգոստոսի 20-ին, սկսում է իր պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հյուրընկալվելու է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա» ակումբին, հայտնում ՀՖՖ-ից։
Հանդիպումը կկայանա Ռումինիայի Կրայովա քաղաքի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին է (ուղիղ հեռարձակումը՝ Հանրային հեռուստաընկերության (Առաջին) եթերով)։
Պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 27-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։