Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Վանիկ Ավետիսյանի կենսագրությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ` Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։

Վանիկ Ավետիսյանն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (Université Libre de Bruxelles/Free University of Brussels)` ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։

Վանիկ Ավետիսյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1993 թ. մայիսի 9, ք. Երևան

Կրթություն

Ավարտել է Բրյուսելի Athénée royal d’Ixelles միջնակարգ դպրոցը:

2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։

2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ):

 Աշխատանքային գործունեություն

2020-2022 թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական:

2022-2023 թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում:

2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում, որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում:

2026 թ. – ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է:

 Այլ տվյալներ

Անկուսակցական է:

Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

 

Leave a Comment