ՀՀ քննչական կոմիտեի նախագահի օգոստոսի 19-ի որոշմամբ Կարեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։
Հիմք ընդունելով Կարեն Գրիգորյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով․
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Ռուբիկի Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 19-ից։