Վարչապետի որոշմամբ՝ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Վանիկ Ավետիսյանին նշանակել Անվտանգության խորհրդի գրասենյակի
ղեկավար։

Leave a Comment