ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2026 թվականի օգոստոսի 5-ի հրամանով՝ 2026 թվականի օգոստոսի 7-ից Անուշ Գասպարյանը, Ասյա Ղալթախչյանը և Էլեն Ալեքսանյանը նշանակվել են նոր պաշտոնների։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։
Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2026 թվականի օգոստոսի 05-ի ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հուլիսի 1-ի թիվ 73-Լ հրամանում փոփոխոթւյուններ կատարելու մասին թիվ 125-Լ հրամանը, ՀՀ քննչական կոմիտեի որկավորման հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 05-ի որոշումը և 2026 թվականի հուլիսի 29-ի եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 20-րդ հոդվածի 7-րդ մասով․
ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի վերակազմավորման կապակցությամբ․
1․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ (գլխավոր 1-ին)՝ ազատելով ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի (գլխավոր 2-րդ) պաշտոնից՝ 2026 թվականի օգոստոսի 07-ից։
Ինչպես նաև, Անուշ Գասպարյանին հանել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից։
2․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Ասյա Խաչատուրի Ղալթախչյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի միջազգային համագործակցության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ (գլխավոր 3-րդ)՝ ազատելով ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչի (առաջատար 1-ին) պաշտոնից՝ 2026 թվականի օգոստոսի 07-ից։
Ինչպես նաև, Ասյա Ղալթախչյանին հանել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից։
3․ Առաջին դասի խորհրդական Էլեն Արամի Ալեքսանյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի միջազգային համագործակցության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (առաջատար 1-ին)՝ ազատելով ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչի (առաջատար 1-ին) պաշտոնից՝ 2026 թվականի օգոստոսի 07-ից։
Նշանակումները ուժի մեջ են մտել 2026 թվականի օգոստոսի 7-ից։