Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զինծառայող է մահացել։

ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։

Վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է։

Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ ՊՆ-ի տեղեկացմամբ՝ նրանց ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին, իսկ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բուժանձնակազմի հսկողության ներքո։

Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment