ԱՄՆ-ն ավելի քան 206 մլն դոլար կհատկացնի Գազայում խաղաղապահ ուժերին. ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Գազայի հատվածում խաղաղապահ ուժերի գործունեության համար ավելի քան 206 մլն դոլար հատկացնելու մտադրության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Reuters գործակալության աղբյուրներին։

Այս գումարը կուղղվի Գազայում իրավիճակի կայունացման, միջազգային ուժերի սարքավորումների, ենթակառուցվածքների, տրանսպորտային միջոցների և օպերացիոն ծախսերի ֆինանսավորմանը։

Բացի այդ, գործակալությունն ընդգծում է, կֆինանսավորվի ամերիկյան զրահափոխադրիչների ձևափոխումը՝ այդ ուժերին աջակցելու համար։ Սրանք առաջին ֆինանսական միջոցներն են, որոնք ԱՄՆ-ն հատկացնում է Գազայի հատվածում խաղաղապահ ուժերին՝ կարգավորման ամերիկյան «ճանապարհային քարտեզի» առաջմղման շրջանակում։

Իսրայելը 2025 թվականի հոկտեմբերին Իսրայելը և պաղեստինյան «Համաս» շարժումը՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, Գազայի հատվածում կրակի դադարեցման համաձայնության էին հասել։

Նախաձեռնությունը բաղկացած էր երեք փուլից․ առաջինը ներառում էր մարտական գործողությունների դադարեցում, պահվող անձանց ազատ արձակում և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում։

Հաջորդ փուլերը ենթադրում էին հակամարտության վերջնական ավարտ և անկլավի վերականգնում, սակայն կողմերին դեռևս չի հաջողվել անցնել համաձայնագրի երկրորդ փուլին։

Leave a Comment