Տեսանյութ. «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Օգոստոսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Leave a Comment