
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի հանդուրժի իրեն սպառնացող թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում, X-ի իր էջում հայտարարել է Նեթանյահուն։
לא נסבול התבססות צבאית טורקית בסוריה שמאיימת על ישראל.
הבהרנו את המסר בצורה ברורה: Don’t.
כנראה שלא שמעו אותו מספיק טוב, אז דאגנו שיבינו אותו בצורה טובה יותר. pic.twitter.com/O3FtoByEnP
— Benjamin Netanyahu — בנימין נתניהו (@netanyahu) August 19, 2026
Նեթանյահուի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազային Իսրայելի հասցրած հարվածից հետո։ Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածի նպատակն էր կանխել այնտեղ թուրքական ուժերի հնարավոր տեղակայումը։ Թուրքիան և Սիրիան հերքել են այդ պնդումները՝ հայտարարելով, որ բազայում թուրքական ռազմական ներկայություն տեղակայելու ծրագիր չի եղել։