Պետք է ամեն օր մեր կրթությամբ զբաղվենք․ վարչապետ

Պետք է ամեն օր մեր կրթությամբ զբաղվենք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կառավարության ծրագրում առանցքային է ընկալումը, որ կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է․

«Չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ՝ առանց կրթության։ Պետական կառավարման համակարգում սա հատկապես կարևոր է։ Մենք բոլորս ամեն օր մեր կրթությամբ պետք է զբաղվենք»,- ասել է վարչապետը։

«Նաև մենք կատարողականի հիման վրա վարձատրության համակարգը ներդնելիս կարևոր մոտիվացիաներից մեկն այն է, որ այնտեղ մեխանիզմներ ենք ստեղծում, որ պետական պաշտոնյաները կրթության այս մեխանիզմները ոչ միայն գիտակցեն, այլև այս համակարգով որոշակի խթաններ ստանան ինքնակրթության վրա ներդրում անելիս»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment