ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Նիկոլ Փաշինյան



Tert.am-ը գրում է.


Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, արը անվանում ենք Չորրորդ հանրապետություն: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ այն ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Սա շատ էական ու կարևոր հանգրվան է, մենք կարող ենք արձանագրել, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը: Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև Կառավարության ծրագրի նախագծում:

Այդ մասին մասնավորապես խոսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յոթերորդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում Երրորդ հանրապետությունը Չորրորդ հանրապետությունից: Երրորդ հանրապետությունը առաջին օրից հիմնադրվել է կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ, իսկ Չորրորդը ձևավորվում է ու ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment