Օգոստոսի 25-ին՝ «Սիմֆոնիկ Հայկո» բացառիկ երաժշտական երեկոն․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր՝ «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և պրոդյուսեր Իրինա Վարդանյան։

Թեման՝ օգոստոսի 25-ին՝ մեր շատ սիրելի Հայկոյի ծննդյան օրը, բաց երկնքի տակ՝ Արարատյան դաշտավայրում, «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը ներկայացնում են «Սիմֆոնիկ Հայկո» բացառիկ երաժշտական երեկոն՝ սիրված և ճանաչված արտիստների մասնակցությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ համերգը կնշանավորվի նաև Հայկոյի մինչ այժմ չհնչած «Արարատ» ստեղծագործության պրեմիերայով։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment