
Կրկին զոհ բանակում… «Պիսկեմ» Սուրիկի ղեկավարած ոլորտում բառդակը շարունակվում է։ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է մեկ մահացածի՝ Սուրեն Մարգարյանի անունը և լղոզված հայտարարվում է «մի քանի» զինծառայողի՝ երեկոյան 21.00-ին «Գազ-5»-ի կողմից վրաերթի ենթարկվելու մասին, այնինչ կա կոնկրետ թիվ՝ վրաերթի է ենթարկվել 7 զինծառայող, որոնք, ըստ լուրերի, նորակոչիկներ են և ըստ այդ նույն լուրերի, բացի 1 մահացածից , վիրավորներից 1-ն էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում…
Ու հետաքրքիր է՝ ի՞նչ գործ ունեին նորակոչիկ զինծառայողներն այդ ժամին ավտոճանապարհի վրա, որ մեքենայի տակ ընկնեին…
«Պիսկեմ» Սուրիկ, լա՞վ ես»։
Աղբյուրը` Գագիկ Համբարյան