Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը, որը կտևի 2 ժամ։ Հանձնաժողովների նախագահների պաշտոններից 8-ը բաժին է հասել իշխող…
Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը, որը կտևի 2 ժամ։
Հանձնաժողովների նախագահների պաշտոններից 8-ը բաժին է հասել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը,
3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ին,
1-ը՝ «Հայաստան» խմբակցությանը։
ՔՊ-ն նաև ստացել է հանձնաժողովների նախագահի 7 տեղակալ,
«Ուժեղ Հայաստանը»՝ 4,
իսկ «Հայաստանը»՝ 1 տեղակալ առաջադրելու իրավունք։
Ընդդիմության թեկնածուների ընտրությունը կախված է նաև խորհրդարանական մեծամասնության` ՔՊ-ի քվեներից։ Եթե ընդդիմադիր թեկնածուները չընտրվեն, խմբակցությունները պետք է նոր թեկնածուներ առաջադրեն։