Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական խմբաքանակը կփոխադրվի – Նորություններ 20.08.2026

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական մատակարարումը:

Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ 2,725 տոննա ցորեն 39 վագոններով կուղարկվի Բեյուկ Քեսիկ կայարանից դեպի Հայաստան։

Մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 44,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

 

Leave a Comment